«Հայկական Ժամանակ» 5-2-2011- Երեկ մեզ հայտնի դարձավ, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լոս Անջելեսում «Ararat Home» կենտրոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սփյուռքում ընդդիմություն չպետք է լինի: «Ընդդիմությունն ի՞նչ եք անում: Սփյուռքում ընդդիմություն չպետք է լինի»,- ինչպես մեզ փոխանցեց ԱՄՆ-ում գործող AMGA հայկական հեռուստաընկերության «Վարագույր» ծրագրի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը, ասել է Հրանուշ Հակոբյանը: «Հրանուշ Հակոբյանը չէ, որ որոշի` սփյուռքում ընդդիմությո՞ւն լինի, թե՞ ոչ, եւ այդ փոխանցիկ դրոշը չէ (Հրանուշ Հակոբյանը.- խմբ.), որ ասի` սփյուռքը ԱԺ-ում լինի՞, թե՞ ոչ: Դա աբսուրդ է եւ ծիծաղելի: Ու եթե այդպես է, այստեղի ընդդիմությունը հենց վաղը դուրս կգա փողոց կամ էլ ոտքով կհասնի Երեւան ու կհեռացնի Սերժին ու Հրանուշին, եթե Երեւանում ընդդիմությունը դա չանի»,- մեր թղթակցին երեկ ասել է Ռ. Հովսեփյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment