Tert.am. 11-2-2011- 2010թ.-ին հայկական բանակում արձանագրված հացագործություններն ավելացել են։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում տեղեկացրեց ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը։ Ըստ նրա՝ առանձնակի ծանր հանցագործությունների մեծ մասը եղել են հակառակորդի կողմից սպանության փորձերը, 8 զինծառայող էլ սպանվել է հակառակորդի գնդակից։
Բանակում շարունակում են մեծ տարածում ունենալ զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել են նաև անձի կյանքի և առողջության, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործութունները։
Նախորդ տարի բանակում գրանցված հանցագործությունների 97.4 տկոսը բացահայտվել են։
Մարգարյանը վստահեցրեց, որ զինված ուժերում հանցավորության վիճակը մշտապես գտնվում է ինչպես զինվորական կենտրոնական դատախազության, այնպես էլ կայազորների դատախազությունների ուշադրության կենտրոնում։
«Կատարվել են վերլուծություններ, պարզվել հանցագործություններին նպաստող պատճառները, դրանք վերացնելուն ուղղված քայլեր ձեռնարկվել»,- նշեց նա։
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բանակի խնդիրներին, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել այս կառույցում արձանագրվող հանցագործությունները։

No comments:
Post a Comment