News.am. 11-2-2011- Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը փետրվարի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպշիկին:
Աբիեւի խոսքով, չնայած նրան, որ Մինսկի խմբի գործունեությունը դեռ չի տվել որեւէ կոնկրետ արդյունք, Ադրբեջանը դեռ չի կորցրել այդ առաքելության հետ կապված հույսերը:
Նկատելով, որ հակամարտության կարգավորման համար նախապատվություն է տալիս ջանքերի միավորմանը, նախարարը հայտարարել է, թե «Հայաստանը չի հրաժարվում զավթողական քաղաքականությունից, իսկ խաղաղ կարգավորման խաղաղ տարբերակը հնարավոր է միայն այդ համատեքստում»:
Պաշտպանության նախարարը հատուկ նշել է, որ Ադրբեջանը լուրջ պատրաստություն է տեսնում «իր հողերը օկուպացիայից ազատելու ուղղությամբ»:

No comments:
Post a Comment