Wednesday, February 9, 2011

Մահափո՞րձ. Թուրքիայի հյուպատոսի զրահապատ Mersedes-ը Նովոռոսիյսկում խոյահարել է հայ քահանայի մեքենան

News.am. 9-2-2011- Նովոռոսիյսկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին պատկանող ծառայողական մեքենան ամբողջ թափով բախվել է հայկական «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու քահանայի մեքենային: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է կազակական փոխգնդապետ Էդուարդ Ղազարիկյանը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ին Մոսկվա-Նովոռոսիյսկ դաշնային մայրուղու վրա` Նովոռոսիյսկից 70 կմ հեռավորության վրա գտնվող Խոլմսկոյ գյուղի մոտ:
Այդ պահին Տեր Կոմիտասի մեքենայում գտնվել են նաեւ Էդուարդ Ղազարիկյանն ու մայոր Ռ.Քալայջյանը: Քահանան եւ հայ զինվորականները մարմնական վնասվածքներ են ստացել, դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը:
Թուրք հյուպատոսի մեքենան եղել է զրահապատ MERSEDES E 430 (900D 011 23 պետհամարանիշով):
Հայ զինվորականները վստահ են, որ միջադեպը ոչ այլ ինչ է, քան՝ մահափորձ:

No comments: