«Լրագիր» 9-2-2011- Միջազգային ճգնաժամային խումբը հերթական զեկույց է հրապարակել Ղարաբաղի հակամարտության մասին, նշելով, որ մեծանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը եւ այն կարող է լինել առավել արյունալի, քան 1990-ականների պատերազմը: ՄՃԽ-ն անհրաժեշտ է համարում, որ “կողմերը սկսեն հակադարձել վտանգավոր միտումները, uտորագրելով հիմնարար սկզբունքներին լուծում տվող փաստաթուղթ, լարվածությունը նվազեցնելու եւ զինված բախումը կանխելու” համար:
Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը կարծես թե հրապարակվեց Հայաստանի իշխանության համար բավական պատեհ ժամանակաշրջանում: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանական համակարգում լուրջ ճգնաժամ է առկա, որը միգուցե չունի առեւերույթ բուռն եւ թեժ դրսեւորումներ, սակայն խորքային իմաստով կարծես թե ավելի է լրջանում. Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարծես թե ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե ումն է իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանն իր հերթական հարցազրույցով հերթական անգամ վիճարկեց Սերժ Սարգսյանի դե ֆակտո նախագահությունը: Քոչարյանը կասկածի եւ երկմտանքի հերթական դոզան տվեց իշխանական համակարգին, թույլ չտալով, որ Սերժ Սարգսյանը համակարգը վերջնականապես եւ լիարժեք ենթարկեցնի իրեն:
Ահա այդ պայմաններում, պատերազմի հավանականության եւ դրանից խուսափելու համար սկզբունքների շուրջ որեւէ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին ՄՃԽ զեկույցը կարող է թերեւս շտապ օգնության դեր կատարել Սերժ Սարգսյանի համար, որպես արտաքին վտանգ, որի անվան տակ նա կարող է հետ մղել ներքին վտանգներն ու մոբիլիզացնել իշխանական համակարգը: ՄՃԽ-ն ընկալվում է մի ոչ պաշտոնական կառույց, որն արտահայտում է բանակցային գործընթացի միջնորդների որոշակի տրամադրություններ եւ մտադրություններ: Կա ընկալում, որ միջնորդները հաճախ հենց այդ կազմակերպության միջոցով են ասում բաներ, որոնք չեն կարող ասել պաշտոնապես եւ հրապարակավ:
Օրինակ, ՄՃԽ զեկույցի մեջ Ռուսաստանին ուղղված հորդոր կա, որ դադարի սպառազինել կողմերին: Անկասկած է, որ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ եւ Ֆրանսիան չէին կարող պաշտոնական մակարդակով անել այդպիսի հորդոր: Փոխարենն այդ հորդորը տեղ է գտնում ՄՃԽ զեկույցում:
Այդպիսով, ներիշխանական հակադրության լարման այս փուլում ՄՃԽ զեկույցը Սերժ Սարգսյանի համար կարող է լինել այն “խաչը”, որը սարսափ ֆիլմերում ցույց են տալիս “վամպիրներին” եւ կանխում նրանց առաջընթացը: Նա կարող է ասել, թե տեսեք, մեզ սպառնում է պատերազմը, միջազգային հանրությունը մտադիր է ինչ որ փաստաթղթեր ստորագրել տալ մեզ, իսկ Ռոբերտ Քոչարյանն ուզում է այդ նեղ պահին գալ իշխանության:
Դժվար է ասել, թե արդյոք ՄՃԽ ծրագրերի մեջ կա Սերժ Սարգսյանին նեղ պահերին աջակցելը, սակայն թերեւս ակնհայտ է, որ հրապարակելով “պատերազմ, թե խաղաղություն” կարգի զեկույց, ՄՃԽ-ն ակամայից կարող է օգնել Սերժ Սարգսյանին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment