Wednesday, February 9, 2011

Դատախազը հերքեց. Դինքի գործով հարցաքննություն չի սկսվել

Panorama.am. 9-2-2011- Ստամբուլի գլխավոր դատախազ Մուստաֆա Չավուշօղլուն, հերքել է նախորդ օրվա իր այն հայտարարությունը, թե Դինքի սպանության առնչությամբ սկսվել է 28 քաղաքացիական անձանց հարցաքննություն:
Չավուշօղլուն, նշելով, որ իր հայտարարությունը սխալ է հասկացվել, մասնավորապես ասել է. «Այս պահին ոչ մի հարցաքննություն չկա: Դիմումն ուսումնասիրվում է»:

Այդ տեղեկությունը հերքել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայ:
Հիշեցնենք, որ անցյալ օրը Ստամբուլի Քրեական գործերով դատարանում «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատալսման ժամանակ թուրք դատզախազը հայտնել էր, որ գործի վերաբերյալ արդեն սկսվել է ևս 28 քաղաքացիական անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամմեր Գյուլերի և Անվտանգության ծառայության պետ Ջելալեթթին Ջերրահի հարցաքննությունը, որի մասին նշված է եղել Դինքի ընտանիքի հայցադիմումում:

No comments: