Panorama.am. 9-2-2011- Վերջին տարիների ընթացքում ադրբեջանական հեռուստաալիքները պարբերաբար թողարկում են հակաիրանական ուղղվածությամբ հաղորդումներ, որոնք ազդել են նաև բնակչության հասարակական կարծիքի վրա:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված Ադրբեջանի ԶԼՄ-ների վարած հակաիրանական քաղաքականության մասին վերլուծական հոդվածում:
«Իսլամական հեղափոխության տարեդարձի օրն ադրբեջանական «ATV» հեռուստաալիքը ցուցադրելու է «300 սպարտացիներ» հակաիրանական ֆիլմը: Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հակաիրանական հաղորդումներով նպատակ ունեն նաև որոշակի լարվածություն առաջացնել Իրանի հյուսիսային` մեծամասամբ իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված նահանգներում»,-նշվում է հոդվածում:
Իրանական «ղաֆղազ.իռ» կայքն էլ հաղորդում է, որ Բաքվի քաղաքապետարանի կողմից արդեն սկսվել են իրանական «Սահար» հեռուստաալիքի արբանյակային ալեհավաքների ապամոնտաժման աշխատանքները: Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Սահարի» ապամոնտաժման աշխատանքների մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, սակայն ապամոնտաժման գործընթացը սկսվեց մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի` իրանական «Սահար» հեռուստաալիքի կասեցման մասին հայտարարությունից հետո:
Հիշեցնենք, որ իրանական «Սահար» հեռուստաալիքը, երբ սկսեց ցուցադրել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերը, ադրբեջանական լրատվամիջոցները հանդես եկան հակաիրանական բովանդակությամբ լայնածավալ հրապարակումներով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment