Tert.am. 11-2-2011- Փետրվարի 12–ին Բեռլինում` Գերմանիայում Իրանի դեսպանության դիմաց կանցկացվի բողոքի ցույց։
Ինչպես հայտնում է 1news.az–ը, վկայակոչելով ակցիայի կազմակերպիչների հաղորդագրությունը, ակցիայի նպատակը Ադրբեջանի ներքին գործերին Իրանի միջամտության դեմ բողոքի արտահայտումն է։
Փետրվարի 9–ին Բաքվում Իրանի դեսպանության դիմաց նույն հարցով բողոքի բազմամարդ ակցիա էր անցկացվել, որի մասնակիցները բացականչում էին «կորչի Իրանը», «կորչի Հայաստանը» և այլ հակահայկական կարգախոսներ։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են ապահովել Իրանում բնակվող ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությունը։
Փետրվարի 6–ին Շվեդիայի ադրբեջանական համայնքը բողոքի ակցիա էր անցկացրել Ստոկհոլմում Իրանի դեսպանատան առջև, որի ընթացքում ակցիայի մասնակիցները ևս բողոքել են Իրանի դեմ՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար։
Ադրբեջանցիների հետ մեկտեղ՝ ակցիային մասնակցել են նաև Շվեդիայի թուրքական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև թուրք և ադրբեջանցի ուսանողներ։

No comments:
Post a Comment