Thursday, February 3, 2011

Սթիվի Վոնդերն ու միջազգային այլ հայտնի կատարողներ` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման

HayNews.am. 3-2-2011- Աշխարհահռչակ երգիչ Սթիվի Վոնդերն ու միջազգային այլ կատարողներ պատրաստվում են մինչև 2015 թ-ը հանդես գալ մի քանի համերգային ծրագրերով` կոչ անելով Միացյալ Նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Never Again» խորագիրը կրող համերգաշարը նվիրված կլինի ոչ միայն Հայոց, այլ նաև Դարֆուրի, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններին:
Համերգները կկազմակերպվեն ԱՄՆ-ում բնակվող հայազգի երաժիշտների, ինչպես նաև Հայաստանի կառավարության աջակցությամբ:
«Մի բան, որ հնարավոր չէ անել քաղաքականության ուժի միջոցով, կարվի երաժշտությամբ»,-ասել է Գլենդելում հիմնված «Արվեստագետները` հանուն խաղաղության» կազմակերպության ղեկավար Անուշ Հովսեփյանը: Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն էլ նշել, որ այս ծրագիրն աջակցություն կստանա Հայաստանի կառավարության կողմից:

No comments: