Tert.am. 3-2-2011- Կահիրեն շատ կոշտ պատասխան է տվել արևմտյան երկրների առաջնորդների և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին ուղղված հորդորներին։
Թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հյուսամ Զեքին, պատասխանելով միջազգային հանրության կողմից Եգիպտոսում տիրող իրավիճակի առնչությամբ արվող հայտարարություններին, ընդգծել է, որ դրանք «միայն բորբոքում են իրավիճակը»։
«Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի պես արևմտյան երկրները, անգամ Թուրքիան փորձում են իրենց քիթը խոթել Եգիպտոսի իրադարձությունների մեջ, ինչը շատ մտահոգիչ է»,– հայտարարել է Զեքին՝ այդ երկրներին կոչ անելով զբաղվել իրենց ներքին հարցերով։
Հյուսամ Զեքին նշել է նաև, որ այդ երկրները փորձում են հանդես գալ Եգիպտոսի ժողովրդի անունից, ինչն անընդունելի է թե՛ իշխանությունների, և թե՛ հենց ժողովրդի համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել Մուբարաքին ականջ դնել ժողովրդի ձայնին՝ հիշեցնելով, որ բոլոր մարդիկ մահկանացու են։
«Շատ անկեղծ խորհուրդ եմ ցանկանում տալ Մուբարաքին։ Մենք բոլորս մահականացուներ ենք, բոլորս էլ մահանալու ենք։ Իսկ մեր մահից հետո հիշելու են այն, ինչ թողել ենք։ Եվ հարկ է, որ բարի համբավ թողնենք»,– ասել էր Էրդողանը։

No comments:
Post a Comment