Wednesday, February 9, 2011

Թուրքիայում հայերը վախենում են իրենց երեխաներին հայկական դպրոցներ ուղարկել. ԵԽԽՎ-ի զեկույց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ազգայնականության և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ իր չորրորդ զեկույցը: Այս մասին հայտնում է Milliyet-ը:
Զեկույցի մեջ Թուրքիան քննադատության է ենթարկվում այդ երկրում ազգային փոքրամասնությունների վատ վիճակի համար: Թուրքական թերթը բերում է կետեր, որոնք տեղ են գտել զեկույցում:
- Թուրքիայի Սահմանադրության 42-րդ կետը, որ վերաբերում է մայրենի լեզվին, պետք է փոփոխությունների ենթարկվի:
- Հայերը, վախենալով տարբեր վտանգներից և սպառնալիքներից, հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել հայկական դպրոցներ:
- Հույների կրթական խնդիրները լուծելու համար շտապ քայլեր պետք է ձեռնարկվեն: Հեյբելիադայի կրոնական դպրոցը դեռ փակ է:
- Պետք է հետևողական քայլեր ձեռնարկել հակասեմիտական դրսևորումների դեմ:
- Հույների կարգավիճակի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

No comments: