
«Արդեն 40 տարի Ալիևների ընտանիքը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի քաղաքական էլիտայում, որից 18 տարին հայր և որդի Ալիևները հերթով զբաղեցրել են պետության նախագահի պաշտոնը: Այդ ժամանակահատվածում իշխող էլիտայի և Ադրբեջանի մնացած բնակչության միջև ուժեղ սոցիալական բևեռացումը կարող է հանգեցնել Եգիպտոսում սկիզբ առած դժգոհության պայթյունի` հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն առավել կոռումպացված է, քան Թունիսն ու Եգիպտոսը», - ընդգծում է Bloomberg-ը: Transparency International ընկերության գնահատմամբ, 178 առավել կոռումպացված երկրների շարքում Ադրբեջանը 134-րդ տեղում է, այնինչ` Թունիսն ու Եգիպտոսը, համապատասխանաբար, 59-րդ և 98-րդ տեղերում են:
No comments:
Post a Comment