Wednesday, February 2, 2011

Փորձագետ. Քարտեզի վրա դժվար է գտնել Հայաստանի նման մի երկիր, որը երկպալատ խորհրդարան ունենա

News.am. 2-2-2011- Քարտեզի վրա դժվար է գտնել Հայաստանի նման մի երկիր, որը երկպալատ խորհրդարան ունենա, փետրվարի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՊՀ Ինստիտուտի հայկական ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Մարկարով՝ մեկնաբանելով Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը կարող է անցում կատարել երկպալատ խորհրդարանի համակարգին։
Նա նշեց, որ երկպալատ խորհրդարանները սովորաբար գործում են դաշնային հանրապետություններում՝ այնպիսի երկրներում, որտեղ կարիք կա ներկայացնել ազգային փոքրամասնությունների շահերը։ «Ընդհանուր առմամբ, այս գաղափարն այս փուլում ավելի շատ հարցեր է ծնում, քան թե պատասխաններ է տալիս դրանց»,- նկատեց փորձագետը՝ ընդգծելով, որ ներկա դրությամբ այս գաղափարի իրականացումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, որում ասվում է, որ հայկական խորհրդարանի պատգամավոր կարող է դառնալ այն մարդն, ով 5 տարի անընդմեջ ապրել է Հայաստանում։ «Իսկ սփյուռքահայերը, հասկանալի է, չեն կարող բավարարել այդ պահանջը»,- նկատեց Մարկարովը։

No comments: