Friday, February 11, 2011

ՀԱԿ-ը պահանջում է պաշնոնանկ անել Աղվան Հովսեփյանին

Aysor.am. 11-2-2011- Հայ ազային կոնգրեսը, անդրադառնալով «Վիքիլիքս»-ի վերջերս հրապարակած հայտարարությանը, տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.
«Վիքիլիքս» հայտնի կայքի հրապարակած հերթական 4 փաստաթղթերից մեկը Հայաստանում ԱՄՆ դեսպանի գաղտնի զեկուցագիրն է, որ վերաբերում է թրաֆիքինգի (մարդավաճառության) և պոռնոբիզնեսի խնդրին։ Հայաստանն արդեն մի քանի տարի առաջ համապատասխան միջազգային փաստաթղթերում գրանցված էր թրաֆիքինգի սև ցուցակի մեջ։ Սույն փաստաթուղթը ներկայացնում է դրա սահմռկեցուցիչ մանրամասները՝ մասնավորապես արձանագրելով որ այդ շրջանակներում գործ ունենք նաև մանկապղծության հետ։ Դրանում հանցավոր այս երևույթի խորացման գլխավոր պատճառը համարում է ծանրագույն սոցիալական վիճակը, ծայրաղքատությունը, երբ անգամ ծնողներն են ստիպված լինում իրենց երեխաներին ուղարկել մարմնավաճառության։ Փաստաթուղթը կազմված է այդ ասպարեզում ԱՄՆ դեսպանատան կատարած ուսումնասիրությունների և տվյալ խնդրի շուրջ դեսպանի և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զրույցի հիման վրա։
«Վիքիլիքսի» այս սկանդալային բացահայտումը ապացուցում է, որ Հայաստանը պետականորեն, ի դեմս Գլխավոր դատախազության, զբաղվում է թրաֆիքինգի և պոռնոբիզնեսի հովանավորությամբ։ Խայտառակ այս իրողության բացահայտման հանդիման, եթե Ազգային ժողովը և Ս. Սարգսյանը անմիջապես պաշտոնանկ չեն անում ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և նրա դեմ չի իրականացվում քրեական հետապնդում, ապա նրանք ստանձնում են լիակատար պատասխանատվություն գլխավոր դատախազության հանցավոր գործողությունների համար, ցույց տալով, որ, ըստ էության, թրաֆիքինգը և պոռնոբիզնեսը Հայաստանում հովանավորվում են բարձրագույն իշխանությունների կողմից»։

No comments: