«ԱԶԳ», 11-02-2011- 1news.az-ը, որ անառարկելիորեն Իլհամ Ալիեւի կառավարության «ՏԱՍՍ»-ն է, անդրադարձել է Washington Post-ի այն հրապարակմանը, որտեղ, ըստ ադրբեջանական վերլուծաբանի, թերթը Սպիտակ տան ուշադրությունն է հրավիրել «ոչ ժողովրդավարական գործընկերների հետ հարաբերությունների մասին իր նկատառումների վրա»:
Խնդիրն այն չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցը «մոռացել է» ամերիկյան պարբերականի վերաբերմունքն առ Իլհամ Ալիեւ: Ոչինչ, փոխարենն այդ մասին գրել է ռուսաստանյան Regnum գործակալությունը: Եվ մենք գիտենք, որ Washington Post-ը փաստորեն զուգահեռ է անցկացրել Հոսնի Մուբարաքի եւ Իլհամ Ալիեւի միջեւ:
Ավելի էական է, որ ադրբեջանցի վերլուծաբանը, որ հանդես է եկել 1news.az-ի «խմբագրության» անվան տակ, իր դատողությունները խստորեն կառուցել է OPT-ի Միխայիլ Լեոնտեւիՙ նույն թեմայով նախօրեին արված մեկնաբանության այն հիմնական եզրահանգման վրա, որ «արմատական իսլամականությունը պատերազմ է»:
Երբ ռուսաստանցի լրագրողը Միացյալ Նահանգներին կշտամբում է «գունավոր հեղափոխություններ արտահանելու» կամ «արաբական աշխարհի կայունությունը խախտելու» համար, ամեն ինչ հասկանալի է. աշխարհի ուժային կենտրոնների միջեւ մրցակցությունը շարունակվում է: Այս պարագայում բառեր եւ ձեւակերպումներ ընտրելիս մեկնաբաններն այնքան էլ իրենց նեղություն չեն տալիս: Ինչպես օրինակՙ ադրբեջանական լրատվամիջոցները, երբ խոսում են Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի մասին:
Արտառոցն այն է, որ Բաքվում «խաղեր են տալիս» Միացյալ Նահանգների դեմ: «Գործնականում բոլորին, այդ թվում` իսլամականներին եւ նույնիսկ սիոնիստներին պարզ է, թե դեպի ուր է գնում Եգիպտոսը, նրա հետ էլ` ողջ Մերձավոր Արեւելքը` արմատական իսլամականներն ավելի մեծ հնարավորություն ունեն իրենց ձեռքում պահելու իշխանությունը», Լեոնտեւի միտքն իրեն է վերագրում ադրբեջանական լրատվամիջոցի «խմբագրությունը» եւ ամփոփում. «Ժամանակն է, որ ԱՄՆ-ը մտորի սեփական սխալների մասին»:
Գուցե սույն գրագողությունն ուշադրության չարժանանար, եթե ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց` Pia.az-ը, նույն օրը չգրեր, որ «պաշտոնական Բաքուն Միացյալ Նահանգներին կոշտ դեմք է ցուցադրում»: Նման եզրահանգման սույն լրատվամիջոցը եկել է պաշտոնական այն տեղեկատվության հիման վրա, որ Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Բրայզային առաջինն ընդունել է ոչ թե Իլհամ Ալիեւը, ինչպես որ եղել է նախկին դեսպանների պարագայում, այլ` արտգործնախարար Մամեդյարովը, ում էլ Բրայզան հանձնել է հավատարմագրի պատճենը:
Pia.az-ը ենթադրում է, որ պատճառն ամերիկյան մամուլում Իլհամ Ալիեւի հասցեին հնչեցված քննադատությունն է` ըստ ամենայնի նկատի ունենալով Washington Post-ի վերոհիշյալ հրապարակումը: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ իշխանության խոսափող լրատվամիջոցի «խմբագրությունը» հատուկ ընդգծում է, որ Washington Post-ն «ընտրություններում սատարել է Օբամային»: Այսպիսով, կարծես, ակնարկվում է, որ այդ թերթն արտահայտում է ամերիկյան ներկա կառավարության տեսակետները: Սա` ընդունված ձեւակերպմամբ: Ադրբեջանի պարագայում, մինչդեռ, բացառված չէ, որ երեւույթն ընկալված լինի որպես «վարչակազմի պատվեր»:
Այսինքն, Բաքվում ակնհայտորեն մտածում են, որ Օբամայի կառավարությունը տեղեկատվական նրբասացությամբ «մտադրվում է խախտել նաեւ Ադրբեջանի կայունությունը»: Մի՞թե պատահական է, որ հատկապես այս օրերին է Իլհամ Ալիեւը դիմել հանրությանը եւ հորդորել, որ իրեն «անմիջապես տեղյակ պահեն հակաօրինականության ամեն մի փաստի մասին»:
Պարզորոշ զգացվում է, որ Ադրբեջանում իշխող կլանի պարագլուխն անհանգստացած է «սոցիալական խռովության» հեռանկարից: Այն կարող է պայթել ամեն պահի, ամեն առիթով: Օրերս ոստիկանությունը չի համարձակվել կանխել Բաքվի «Գանլի գյոլ» կոչվող թաղամասում ապօրինի բնակարաններ կառուցած «բռնատեղահանվածների» ցույցն ընդդեմ արտակարգ իրավիճակների նախարարի, որն, ըստ տեղեկությունների, մտադիր է դատական կարգով քանդել «նախալստրո»-ի տները եւ տեղում կառուցել շքեղ հյուրանոցային համալիր:
Այլ իրավիճակում իշխանությունը գործի կդներ բռնաճնշման մեքենան: Այսօր զգուշանում եւ անգամ ցուցարարների մոտ է ուղարկում Բաքվի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալին, որը մարդկանց հորդորում է «ցրվել տները եւ հանգիստ մնալ»: Առայժմ:
Իսկ իշխանության պատվերը կատարող լրատվամիջոցները, ԱՄՆ կառավարությանը «խորհուրդ տալով մտածել սեփական սխալների մասին», բացահայտորեն ակնարկում է, որ «Իլհամ Ալիեւի միակ այլընտրանքը արմատական իսլամականներն են: Իսկ արմատական իսլամականությունը պատերազմ է»:
Ակնարկը` ակնարկ: Բայց ԱՄՆ-ն ա՞յն երկիրն է, որ ադրբեջանական լրատվամիջոցի ակնարկն «ի գիտություն ընդունի»: Հազիվ թե:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:
Post a Comment