Thursday, February 10, 2011

ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ` ԲԱՎԱՐԱՐՎԱ՞Ծ Է, ԹԵ՞ ՈՉ

«ԱԶԳ», 10-02-2011- Դիվանագիտության մեջ եւ ընդհանրապես արտաքին քաղաքականության առնչությամբ հայտարարությունների հակադրությունները, ավելին, չհամընկնելը, միշտ վկայում են, որ այդ առումով դեռեւս հստակ չէ դիրքորոշումը կամ էլ հայտարարություն անողներից մեկն առնվազն ստում է:
Այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը եւ ոչ միայն նա, տարբեր առիթներով հայտարարում են, թե «աշխարհը սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում», առավել ցածր մակարդակում ու թերեւս ավելի անկեղծ վրդովմունքով Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավարը դժգոհում է աշխարհի մեծերից:
«Միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի հանդեպ ճնշում չի նկատվում», «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Ալի Հասանովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը բավարարված չէ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ միջազգային կազմակերպությունների մոտեցմամբ: «Ոչ ԵԱՀԿ-ն, ոչ էլ ՆԱՏՕ-ն կամ Եվրոմիությունը ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա», հայտարարել է Հասանովը:

No comments: