Tert.am. 11-2-2011- Աֆղանացի աղջկա ապշեցուցիչ լուսանկարը, որի թալիբ ամուսինը տնից փախչելու փորձ կատարելու համար կտրել էր նրա քիթն ու ականջները, այսօր արժանացել է World Press Photo մրցույթի գլխավոր մրցանակին, հայտնել է Reuters գործակալությունը։
Հարավաֆրիկացի հայտնի լուսանկարիչ Ջոդի Բիբերի այս լուսանկարը տպվել էր Time ամսագրում։
Ամերիկացի բժիշկները վերականգնեցին տուժած աղջկա դեմքը, և այժմ նա բնակվում է ԱՄՆ–ում։
«Սա աննկարագրելի ուժ ունեցող նկար է, որն ամբողջ աշխարհին ուղարկում է հզոր ազդակ։ Աշխարհին, որի բնակչության կեսը կանայք են, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են ահավոր պայմաններում՝ տառապելով իրենց հանդեպ կիրառվող բռնություններից։ Լուսանկարը ազդեցիկ է, որովհետև նրանում պատկերված կինը սեփական արժանապատվության զգացումով է լցված»,–ասել է մրցույթի ժյուրիի անդամ Ռութ Էյհորնը։
Ամսագրի էջերին պատմվում էր աղջկա պատմությունը։ Նրա խոսքերով՝ մանուկ ժամանակ ծնողները նրան հանձնել էին «արյան վրեժի» դիմաց։ Հետագայում նրան կնության էր առել մի թալիբ գրոհային։ Աիշան ամուսնանալիս 12 տարեկան էր. այդ ամուսնությունը պետք է վերջ դներ երկու հակամարտող ընտանիքների թշնամությանը, սակայն փեսայի բազմամարդ ընտանիքին նա հենց սկզբից էլ դուր չեկավ, և չդիմանալով նոր ազգականների խոշտանգումներին՝ աղջիկը որոշեց փախչել, սակայն նրան բռնեցին ու հանձնեցին Կանդագարի կանանց բանտ։
Երբ Աիշային ազատվելուց հետո հանձնեցին հորը, վերջինը դժբախտ դստերը վերադարձրեց ամուսնուն. տեղական դատարանը վճռեց որպես պատիժ կտրել նրա ականջներն ու քիթը, ինչն անելուց հետո նրա եղբայրն ու ամուսինն այդ վիճակում աղջկան թողեցին սարերում մեռնելու։ Բայց Աիշան իր մեջ ուժ գտավ ու հասավ ծնողների տուն։
Ի վերջո Աիշայի հայրը նրան հանձնեց ամերիկյան ռազմական հոսպիտալ, որտեղ աղջկան 10 շաբաթ շարունակ խնամեցին, և նա ԱՄՆ իշխանությունների ջանքերով տեղափոխվեց Ամերիկա։
Աիշան ցանկանում է դառնալ իրավապաշտպան և պայքարել աֆղանացի կանանց նկատմամբ իրագործվող բռնությունների դեմ։

No comments:
Post a Comment