Saturday, February 12, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք Է ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հըզբոլլահ շարժման ռազմական թեւի` Իմադ Մուգնիեյի լուծարման եռամյակի նախաշեմին, ահաբեկության դեմ պայքարի Իսրայելի պետական շտաբը հրապարակել է զգուշացում իսրայելցիների հանդեպ հնարավոր ահաբեկությունների վերաբերյալ:
Շտաբի հաղորդման համաձայն, իսրայելցիների համար հատկապես վտանգ են ներկայացնում Եգիպտոսը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Կոտ դ Իվուարը, Մալին, Մավրիտանիան եւ Վենեսուելան:
Անվտանգության ծառայություններն իսրայելցիներին խորհուրդ են տվել հնարավորինս զերծ մնալ այդ տեղերն այցելելուց, ինչպես նաեւ հրեական եւ իսրայելական բնակչության խոշոր բնակեցված շրջաններից, ինչպես նաեւ ուշադիր լինել այդ երկրների անվտանգության ծառայությունների ցուցումների հանդեպ:

No comments: