Thursday, March 24, 2011

5 հայ լրագրողներ հունիսի 5-12-ին կայցելեն Ստամբուլ` լուսաբանելու Թուրքիայի նախընտրական գործընթացները

Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հունիսի 5-12-ին նախատեսվում է 5 հայ լրագրողների այց Ստամբուլ` լուսաբանելու Թուրքիայի նախընտրական գործընթացները:
Հանդիպումներ են կազմակերպվելու Թուրքիայի քաղաքական կուսակցությունների, քաղաքագետների, փորձագետների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Միեւնույն ժամանակ, հիշյալ խումբը Ստամբուլում մասնակցելու է լրագրողների երկօրյա կլոր սեղանի:
Այս, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը, Եվրասիա հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորմամբ:
Երեւանի մամուլի ակումբը հայտարարում է հիշյալ ծրագրի մասնակիցների ընտրություն մրցույթ: Հետաքրքրված լրագրողներին խնդրում ենք մինչեւ մարտի 31-ը ժամը 17:00-ն haykak@ypc.am էլ-փոստի հասցեով ներկայացնել ինքնակենսագրական եւ ծրագրի նկատմամբ հետաքրքրության նամակ: Խնդրում ենք նկատի առնել, որ անգլերեն կամ լեզվի իմացությունը պարտադիր է:
ԱՄՆ ՄԶԳ-ն եւ կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների եւ պրոֆեսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաեւ սատարելով երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւավորմանը եւ խորացմանը՝ տարածաշրջանում խաղաղության եւ տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:

No comments: