Tert.am. 23-3-2011- Թուրքիայում Նովրուզ բայրամի տոնակատարությունների ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել թուրք իրավապահների և քուրդ բնակչության միջև։
Թուրքական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ թուրք իրավապահները Վանում տոնակատարության ժամանակ փորձել են խուզարկել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունից պատգամավոր Օզդալ Ուչերին և նրան ուղեկցող մի քանի քրդերի։ Սակայն քուրդ պատգամավորը պնդել է, որ խուզարկություն չանցակցվի։ Իսկ երբ թուրք ոստիկանը շարունակել է համառել, Օդզալ Ուչերը հանել է ոստիկանի գլխարկն ու հեռացել։
Երկար բանակցություններից հետո քուրդ պատգամավորը վերադարձրել է ոստիկանի գլխարկը։ Միջադեպից հետո թուրք իրավապահը դիմել է դատախազություն՝ քուրդ պատգամավորի դեմ հետաքննություն սկսելու պահանջով։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում դարձյալ Նովրուզ բայրամի տոնակատարության ժամանակ նման մի միջադեպ էր գրանցվել։ Տոնակատարությանը մասնակցող քուրդ բնակչությունը ցանկացել էր հակակառավարական ակցիա անցկացնել, սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրացան մեքենաներ էր օգտագործել քրդերի դեմ։ Դեպքի վայրում գտնվող «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունից կին պատգամավոր Սաբահաթ Թունջելը վիճաբանել էր թուրքական ոստիկանության գլխավոր կոմիսար Մուրադ Չեթիների հետ։ Կին խորհրդարանականն իրավապահների իրականացրած քայլերի համար բարկացել էր ոստիկանի վրա և ապտակել նրան։
Դեպքից հետո բարձրաստիճան ոստիկանը դիմել է դատախազություն՝ կին խորհրդարանականի նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջով։
Ապտակի թեման բուռն կերպով քննարկվել էր նաև Անկարայում։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «լկտիություն» էր որակել կին խորհրդարանականի՝ ոստիկանի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը և պահանջել, որպեսզի տեղի ունեցածի առնչությամբ սկսվի հետաքննություն։

No comments:
Post a Comment