Wednesday, March 23, 2011

Վրացի քաղաքագետ. Անհեթեթություն եւ սադրանք է Ջավախքն անվանել անջատողական տարածաշրջան

7Or.am. 23-3-2011- Վրացի քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն չի կիսում կարծիքը, որ Ջավախքը անջատողական տարածաշրջան է: Այս մասին նա հայտարարել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ավելին, նա այդպիսի հայտարարություններն անվանեց անհիմն, անիմաստ եւ սադրիչ:
«Այդ հայտարարությունները ոչ մի դեպքում չեն արտացոլում վրացական հասարակության տրամադրությունները: Առանձին հայտարարություները կարելի է դիտարկել որպես սադրանք»,- նշել է քաղաքագետը: Նրա խոսքով, այդ ամենը ոչ մի առնչություն չունի իրականության հետ:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ITV ինտերներտ-հեռուստատեսությունն իր նորությունների թողարկման ժամանակ ռեպորտաժ է ցուցադրել, որը կրել է «Ջավախք. Ականապատված տարածաշրջան» անվանումը: Այն նվիրված է եղել YouTube-ի մի տեսագրության, որտեղ պատկերված է Ջավախքի զինանշանը: Ռեպորտաժում նշվում է, որ հայ բլոգերները տեղեկություններ են տարածում, որ Վրաստանի իշխանությունները ոտնահարում են Ջավախքի հայ բնակչության իրավունքները:

Այդ ռեպորտաժի հեղինակ Խաթունա Կացիտաձեն Ջավախքն անվանել է անջատողական շրջան եւ եզրակացրել, որ 2020 թվականին Հայաստանը իր ձեռքը կվերցնի Ջավախքը:

No comments: