HayNews.am. 23-3-2011- Թուրքիայի գիտա-տեխնիկական հետազոտությունների խորհուրդը հրապարակել է իր կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները, որոնք նվիրված են եղել Արևմտյան Հայաստանում հնարավոր երկրաշարժներին, հայտնում է Vatan-ը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Բյուրակնում (Բինգյոլ) և Երզնկայում մոտ ապագայում սպասվում են 7-ից 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժներ, որոնք այս շրջաններում լուրջ ավերածությունների պատճառ կարող են դառնալ:
Մարտի 11-ին Ճապոնիան ցնցած 8,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո Թուրքիայում սկսել են ավելի շատ անհանգստանալ հնարավոր ցնցումներից: Երկրաշարժի վտանգը հատկապես մեծ է Ստամբուլում, որի բնակչությունը կազմում է 14 մլն մարդ:

No comments:
Post a Comment