Thursday, March 24, 2011

Հեղափոխության վախից դրդված` Ադրբեջանը կարող է պատերազմ վերսկսել

Diplomat.am. 23-3-2011- «Մոտ ժամանակներս Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»: Այդ մասին «Ենի մուսավաթ» ադրբեջանական խմբագրությանը հաղորդել է իրավասու աղբյուրը:
Նրա տեղեկատվության համաձայն, չնայած, որ մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը որոշում էր կայացվել բանակցությունների շարունակման մասին` պաշտոնական Բաքուն վճռական է տրամադրված լոկալ ռազմական գործողություններ սկսել: Այդքան ռիսկային քայլին պաշտոնական Բաքվին դրդում է Ադրբեջանում աճող ներքաղաքական լարվածությունը: Հասկանալով, որ «արաբական հեղափոխական ալիքը» ազդում է նաև Ադրբեջանի վրա` երկրի իշխանությունները գնանկման են գնացել, փորձում են կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարել` իրավիճակը վերահսկողությունից չկորցնելու համար: Որպես ծայրահեղ միջոց դիտարկվում է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը:

Այդպիսով իշխանությունները ազդանշան են տալիս Արևմուտքին, որ Ադրբեջանի վրա հեղափոխական սցենարների տարածման դեպքում պաշտոնական Բաքուն կգնա տարածաշրջանում կայունության խախտմանը և դա կխզի Արևմուտքի այնտեղի շահերը: Նշենք, որ «արաբական հեղափոխական ալիքից» ապահովագրված չէ նաև Հայաստանը, որի վկայություն կարող են դիտվել Երևանում ընդդիմության կողմից անցկացվող բողոքի մշտական ակցիաները:

No comments: