Thursday, March 24, 2011

ԱՐՏԱԳԱՂԹՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐԵՆ

«լրագիր» 23-3-2011-Հայաստանից արտագաղթը խթանելուն ուղղված կառավարության քաղաքականությունն իրեն արդարացնում է ֆինանսապես` հունվարին բանկային համակարգով ստացված տրանսֆերտների ծավալը կազմել է 51,8 մլն դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 29,4 տոկոսով:
52 միլիոն դոլարը վատ չէ: Տրանսֆերտներն ապահովում են մանրածախ առեւտրի ծավալների գրեթե 5-րդ մասը: Մարդիկ գնում են այն, ինչ իրենց առաջարկում են: Իսկ առաջարկել հեշտ է ներմուծված ապրանքը, քան սեփական արտադրության:
Առավել եւս, գյուղատնտեսության զարգացման համար, ըստ վարչապետի, պետք է մի քանի մանրուք իմանալ` կով կթելուց առաջ լվանալ ձեռքերը, մաքրել կովերի կուրծքը: Ինչո՞ւ: Հայ գաստարբայտերների ուղարկած տրանսֆերտների գրեթե կեսն ուղարկվել է գյուղական վայրեր:
Որքան շատ տրանսֆերտ, այնքան շատ սուպերմարկետ:
Այնպես որ, որեւէ իմաստ չկա կանգնեցնել արտագաղթը: Ընդհակառակը, պետք է օրենք ընդունել, որ տրանսֆերտների ասենք 5 տոկոսը մտնի բյուջե, 5-ն էլ` չինովնիկների գրպանը:

No comments: