Saturday, March 26, 2011

Տղամարդկանց մեծ մասը նախընտրում է ուժեղ կանանց

Tert.am. 26-3-2011- Երկրագնդի տղամարդկանց 2/3–ը հիանում են ուժեղ, իշխող և սեքսուալ, ինչպես նաև բարձր պաշտոններ զբաղեցնող կանանցով, հայտնում է Daily Mail–ը։
Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ կնոջ իշխանությունը դարձել է ժամանակակից տղամարդկանց հիմնական աֆրոդիզիակը։
«Այն ժամանակները, երբ կատարյալ էր համարվում տան խոնարհ կնոջ կերպարը, վաղուց անցել են։ Այժմ տղամարդիկ համոզված են, որ կինը պետք է լինի ուժեղ, սեքսուալ և իշխող»,–ասվում է հոդվածում։
Փորձագետները ենթադրում են, որ դրա պատճառը ոչ միայն գենդերային դերերի փոփոխությունն է, այլ նաև տնտեսական դժվարությունները։
Electronic Arts համակարգչային խաղեր արտադրող ընկերության անցկացրած հետազոտության արդյունքների տվյալներով՝ տղամարդկանց 66%–ին գրավում են ուժեղ և անկախ կանայք, իսկ 30–34 տարեկան տղամարդկանց շարքում այս տոկոսը հասնում է 71–ի։
Փորձագետ Ջո Բարնետի կարծիքով՝ գործնական կանայք հաճախ անհասանելի են, և դա գրավում է տղամարդկանց։
Տղամարդկանց 18 տոկոսը կենսախինդ կին է փնտրում, իսկ 14 տոկոսին գրավում են այնպիսի կանայք, որոնք կարող են պաշտպանել սեփական անձը։ Տղամարդկանց ևս 35 տոկոսն ասել է, որ իրենց դուր են գալիս վարկաբեկված հեղինակություն ունեցող կանայք, ինչպիսիք են հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, Մեգան Ֆոքսը և այլք։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց 60 տոկոսին հետաքրքրում են բարձր պաշտոններ զբաղեցնող տղամարդիկ։ Յուրաքանչյուր 6–րդ կինը համակրում է նաև «խուլիգանների», ինչպես օրինակ իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը և շոտլանդացի դերասան Ջերալդ Բաթլերը։

No comments: