News.am. 26-3-2011- Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների միտինգ է տեղի ունեցել` «Ազատություն հիջաբին եւ խղճի բանտարկյալներին» կարգախոսով:
Ակցիայի մասնակիցները բողոքել են ադրբեջանական դպրոցներում շարունակվող հիջաբ կրելու արգելքի եւ կրոնական ու հասարակական գործիչների ձերբակալությունների դեմ: Նրանց ձեռքերում եղել են ձերբակալված հաջի Զիլֆուղար Միքաիլզադեի, հաջի Մովսում Սամեդովի եւ այլոց լուսանկարները: Ակցիայի ավարտին հրապարակվել է միտինգի բանաձեւը, հաղորդում է Salamnews-ը:
No comments:
Post a Comment