ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Փերի Բարիչամբաուտին զեկուցել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում 2010թ. հոկտեմբերի 7-10-ը կատարված դաշտային առաքելության, ինչպես նաև ԼՂ կարգավորման հարցում իրենց հետագա անելիքների մասին:
ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունում` համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) նշում են, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում «ստաուս քվոն անընդունելի է» և որ «միայն խաղաղ կարգավորումը կարող է ավելի լավ, հաստատուն ապագայի հեռանկար բացել մարդկանց համար, ովքեր բնակվել են ԼՂ հարակից տարածքներում և ովքեր ներկայում են բնակվում այնտեղ»:
«Համանախագահների մտադրությունն այն է, որ այս զեկույցը հեռատեսական լինի` կողմերին առաջարկելով տեսլական առ այն, թե լարման և հակամարտության աղբյուր լինելու փոխարեն այս տարածքներն ինչպես կարող են նպաստել խաղաղությանը և բարգավաճմանը»,- ասվում է հայտարարությունում:
«Այս տարածքներում տիրող դաժան իրականությունը ամրապնդել է համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է, և որ միայն խաղաղ` բանակցված կարգավորումը կարող է ավելի լավ, ավելի որոշակի ապագայի հեռանկարներ բացել այն մարդկանց համար, ովքեր ժամանակին բնակվել են այս տարածքներում և ովքեր ներկայում են բնակվում այնտեղ»,- ասվում է հայտարարությունում:
Այնուհետև համանախգահները նշում են, որ մոտ ապագայում կրկին այցելելու են տարածաշրջան և շարունակելու են Հիմնարար սկզբունքների շուրջ քննարկումները` հիմնվելով մարտի 5-ին Սոչիի գագաթաժողովում ձեռք բերված «դրական զարգացման» վրա:
Գալիք հանդիպումների ընթացքում իրենց զրուցակիցների հետ համանախագահները նաև մշակելու են կոնկրետ միջոցներ`կատարելու հրադադարի ռեժիմի խախտումների շուրջ հետաքննության (որին մասնակցելու է նաև ղարաբաղյան կողմը) առնչությամբ Սոչիում մարտի 5-ին ստանձնած հանձնառությունները:
«Նշելով ինչպես տեղում, այնպես էլ հանրային հայտարարությունների մակարդակով կողմերի` զսպվածություն ցուցաբերելու շարունակական կարևորությունը, համանախագահներն աընընդունելի են համարում ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, այդ թվում քաղաքացիական ինքնաթիռների դեմ: Այս առնչությամբ մենք խստորեն դատապարտում ենք, շփման գծում պարբերաբար կրկնվող սպանությունները և հակահարվածները »,- ասվում է հայտարարությունում:
ԵԱՀԿ համանախագահները նաև նշում են, որ կողմերն իրենց ժոովրդին պետք է պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

No comments:
Post a Comment