Diplomat.am.25-3-2011-Այսօր Թուրքիայի իշխանությունները 74 քուրդ ակտիվիստներ են ձերբակալել` երկրի հարավ-արևմտյան գավառներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներին մասնակցելու համար: «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը, փոխնախագահ Գյուլթան Քիշանակը, «Դեմոկրատական հասարակության կոնգրեսի» նախագահ Ահմեդ Թուրքը, փոխնախագահ Այսել Թուգլուկը և Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը դրա հետ կապված մամլո-ասուլիս են գումարել, որի ընթացքում քննադատության են ենթարկել թուրքական իշխանություններին` քրդական հարցի լուծման ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար:
Ելույթ ունեցողները նշել են, որ նրանք 4 պահանջ ունեն պետությանը. մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը, քուրդ քաղբանտարկյալների ազատումը, քրդերի դեմ ուղղված ռազմական և քաղաքացիական գործողությունների արագ դադարեցումը և ընտրական շեմի նվազեցումը:

No comments:
Post a Comment