Wednesday, March 23, 2011

ԱԳՆ. «Մենք ուշադրությամբ հետևում ենք Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին»

Հայաստանը պատրաստակամ է մարդասիրական օգնություն տրամադրել Լիբիայի բնակչությանը: Այս մասին ասել է ՀՀԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։
Պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե ինչպես է Հայաստանը դիտարկում Լիբիայում և ընդհանրապես Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, Բալայանն ասել է.
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Միջին Արեւելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին:
Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր:
Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով:
Նկատի ունենալով Լիբիայում ծավալվող զարգացումները՝ մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրի բնակչությանը»:

No comments: