Wednesday, March 23, 2011

Տաճատ Վարդապետյան. «Ադրբեջանը մոռացե՞լ է իր եղեռնագործությունների մասին»

7or.am. 22-3-2011- ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միության» նախագահ Տաճատ Վարդապետյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է Ադրբեջանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությանը՝ կպված 9–ամյա ադրբեջանցի երեխայի սպանության հետ։
Նա նշել է, թե անթույլատրելի է այդ երեխայի չարաբաստիկ և չբացահայտված մահը բարդել Հայաստանի վրա և փորձել սարսափելի մեղադրանքներ հնչեցնել մեր ազգի հասցեին։
–Ինչո՞ւ չեն հիշում Բաքվի 30 հազ. հայերի կոտորածի, Շուշիի սպանդի և ավելի մոտ ժամանակներում Սումգայիթի եղեռնագործությունների մասին,–նշել է նա։
Ըստ Տաճատ Վարդապետյանի՝ Ադրբեջանի փոխխոսնակին շատ ճիշտ և հստակ պատասխան է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով կոչ է արել չանվանարկել մի ողջ ժողովրդի։

No comments: