Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով Սերժ Սարգսյանը մարտի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան:
Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, ինչպես նաև այլ երկրների ղեկավարների հետ կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը: Վերջինիս մասնակցելու կապակցությամբ Ահմադինեժադը հրավեր է ուղարկել մի շարք երկրների նախագահների, այդ թվումՙ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները` Ալիեւը չի մեկնի Թեհրան, Բաքուն Իրանում կներկայացվի փոխվարչապետի մակարդակով:
No comments:
Post a Comment