«ԱԶԳ», 26-03-2011- Վրաստան-Իրան ջերմացած հարաբերություններն ու հատկապես այս տարվա հունվարից երկու երկրների միջեւ ոչ անցագրային ռեժիմի անցնելու հանգամանքը, որի առնչությամբ Միացյալ Նահանգներն առանձնակի չէր արտահայտվել, փաստացի, չէին կարող լռության մատնվել ԱՄՆ կողմից: Իսկ որ լռության չեն մատնվել, վկայում է օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը թմրանյութերի շրջանառության առնչությամբ:
Ամենամյա զեկույցում նշվում է, որ Իրանից ու Աֆղանստանից թմրանյութերը աշխարհի այլ երկրներում են հայտնվում Վրաստանի ու Ադրբեջանի միջով: Ադրբեջանական կայքէջերի տեղեկացմամբ, ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել այս իրավիճակի առնչությամբ:
Ըստ զեկույցի տրամաբանության, Վրաստանի աշխարհագրական դիրքը այդ երկիրը թմրանյութերի համար խոշորագույն միջանցքներից է դարձնում: Այս դիտարկման կողքին, թեեւ ոչ անմիջապես եւ ուղղակի կերպով, բայց ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ դրան նպաստում է նաեւ Իրանի հետ Վրաստանի ոչ անցագրային ռեժիմի անցնելու փաստը: Ըստ զեկույցի, սահմանը հատելիս քաղաքացիների ոչ լիարժեք ստուգումների պարագայում Վրաստան մուտք գործող թմրանյութերի քանակը կարող է մեծանալ, հատկապես որ, ըստ նույն զեկույցի եզրակացությունների, Աֆղանստանից արտահանվող օպիումի 40 տոկոսն անցնում է Իրանով:
Զեկույցում նշվում է, թե Իրանից եւ Աֆղանստանից թմրանյութերը հանվում են երկու ճանապարհով: Առաջինը Ադրբեջանի տարածքով է, որից հետո թմրանյութերը հայտնվում են Ռուսաստանում եւ Արեւմտյան Եվրոպայում: Երկրորդ խողովակը Հունաստանից եւ Թուրքիայից Վրաստանով թմրանյութերի` եվրոպական երկրներ անցումն է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment