Panorama.am. 25-3-2011- Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսեց նաև հրապարակում հավաքված քաղաքացիների հետ: Վերջիններս, կարծես հազիվ իշխանության ներկայացուցիչ էին տեսել, փորձում էին ամեն կողմից մոտենալ իրենց հուզող խնդիրները կիսել օրենսդիր մարմնի ղեկավարի հետ:
Քաղաքացիներից մեկը մտահոգված էր` ինչու Րաֆֆիին թույլ չեն տալիս վրան տեղադրել հրապարակում: «Ես ու ստեղ բոլորս վրան էինք փորձում տեղադրել, բայց ոստիկանները թույլ չտվեցին, էկան ու խլեցին ձեռնքերիցս», -պատմեց քաղաքացին: Հովիկ Աբրահամյանն ի պատասխան, ասաց, որ ինքն էլ է մտահոգված, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանում չէ, որ հացադուլ է հայտարարել: «Զուտ մարդկային առումով: Կարծում եմ, որ սա բողոքի իսկական ձևը չէ, պատգամավորի համար ամբիոն կա, եկեք քննադատեք իշխանություններին», -ասաց նա:
«Էհա, տեսել ա փոփոխություն չկա, դիմելա էս քայլին», -արձագանքեց քաղաքացին և ստացավ խորհրդարանի խոսնակը նույնատիպ պատասխանը. «Բայց սա ճիտ ձևը չի»: Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, ապա Աբրահամյանն ասաց, որ խորհրդարանը չի կարող միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին:
«Բա դու երկրի տերը չե՞ս», -լսվեց քաղաքացիներից մեկի ձայնը: «Ես ո՞նց կարամ երկրի տերը լինեմ», - ծիծաղելով արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:
Քաղաքացիները տարբեր խնդիրներ էին առաջ քաշում` դժգոհում էին, որ սոցիալական ծանր վիճակ է, բենզինն ու նավթը թանկանում են, քաղաքի բոլոր ծառերը կտրվում ռեստորաններ են կառուցվում և որ Ազատության հրապարակը դարձել է մանուկների խաղադաշտ:
Իր սոցիալական ծանր վիճակից դժգոհող կնոջը դիմելով Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իշխանությունները գիտեն` խնդիրներ երկրում կան: «Բայց էնպես չի էլի որ, իշխանությունները չեն անում ոչ մի բան: Աշխատում ենք, որ դրանք լուծվեն», -տիկնոջը վստահեցրեց օրենսդիր մարմնի ղեկավարը:
Արիացի ներկայացած քաղաքացին մոտեցավ Աբրահամյանին ձեռքով ողջունեց նրան ու բողոքեց` «Օրենքներ եք ընդունում, բայց չեք կատարում դրանք»: ԱԺ նախագահն էլ նկատեց, որ բոլորը պետք է օրենքները կատարեն: «Օրենքներն ընդունվում են, որ իրագործվեն, ով չի պահպանում դրանք, ուրեմն պետք է պատժվի», -հավելեց նա: Քաղաքացիների խմբից մի կին էլ բարձրաձայնեց, թե` «Արտաշատի հողերը բոլոր վերցրել եք»: «Եկեք դրանք բոլորը տամ ձեզ», -ժպտալով պատասխանեց Աբրահամյանը:
Քաղաքացիների հետ խոսքուզրույցը մի քանի րոպե տևեց: Այնուհետև ԱԺ խոսնակը թիկնապահների հետ հեռացավ Ազատության հրապարակից:

No comments:
Post a Comment