Saturday, March 26, 2011

Թիկնապահները Գյուլին ստիպել են սպասել

HayNews.am. 25-3-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով այցով գտնվում է Գաբոնում, թիկնապահների պատճառով անհարմար դրության մեջ է հայտնվել:
Ինչպես փոխանցում է թուրքական «Սաբահ» պարբերականը, Թուրքիայի նախագահը փորձել է մուտք գործել Գաբոնի նախագահական նստավայր, սակայն իր և հյուրընկալող կողմի թիկնապահների միջև անհամաձայնություն է առաջ եկել, ինչի հետևանքով Գյուլը ստիպված է եղել որոշ ժամանակ կանգնած սպասել:
Գյուլը կարողացել է շարունակել ճանապարհը միայն այն բանից հետո, երբ թիկնապահները համաձայնության են եկել:

No comments: