Friday, March 25, 2011

Իսրայելը կոչ է արել Արեւմուտքին` Իրանի վրա կիրառել «լիբիական» մեթոդները

News.am.25-3-2011- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, թե Սիրիայի եւ Իրանի նկատմամբ հարկ է կիրառել նույն այն միջոցներն ու սկզբունքները, ինչ Լիբիայի դեպքում, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Լիբերմանի խոսքով, Թեհրանն ու Դամասկոսն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում աշխարհի համար, քան Տրիպոլին:
Նախարարը նշել է նաեւ, որ Իրանն ու Սիրիան պատասխանատվություն են կրում ցույցերի դաժան ճնշման համար:
Նշենք, որ ներկայումս արեւմտյան երկրների զինված ուժերը գործողություններ են իրականացնում Քադաֆիին հավատարիմ զորքերի դեմ:

No comments: