Friday, March 25, 2011

Հայ–իրանական սահմանին կուտակումներ են եղել

7or.am.25-3-2011-Նովրուզ բայրամի տոնը Հայաստանում նշելու համար բազմաթիվ պարսիկներ այս օրերին ժամանում են Հայաստան։
«7օր»–ի տեղեկություններով, սակայն, հայ–իրանական սահմանին մեծ կուտակումներ են առաջացել, հատկապես այցագրային բաժանմունքում, որտեղ վերաբերմունքն այնքան վատն է, որ շատերը սահմանից հետ են վերադառնում։ Բանը հասել է նրան, որ նախօրեին պարսկական կողմը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել չանցնել սահմանը, իսկ Թավրիզի տեղական հեռուստաալիքը հայտարարել է, որ ՀՀ սահմանապահների անվայել կեցվածքի պատճառով խորհուրդ է տրվում Հայաստան չգնալ։ Տեղեկություն կա նաև, որ սահմանն արագ անցնելու համար 5000 դրամ են վճարում, այնինչ այցագրի արժեքը 3000դրամ է։ Սահամին պարսիկ զբոսաշրջիկների և Ռուս սահմանապահի միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով շատերը հետ են վերադարձել։
Ինչպես «7օր»–ին տեղեկացրել է ՀՀ–ում Իրանի դեսպանատան լրատվական բաժնի պատասխանատու Համիդ Մուրաթխանին հատուկ իրադարձություն տեղի չի ունեցել, ուղղակի, քանի որ Իրանում Նովրուզի արձակուրդներն են և բազմաթիվ զբոսաշրջիկներ են ցանկացել ներս մտնել հնարավոր է կուտակումներ են տեղի ունեցել այցագիր ստանալու և այլնի համար, բայց հատուկ որևէ խնդիր չի առաջացել։
Ինչ վերաբերում է Թավրիզի տեղական հեռուստատեսության հայտարարությանը, Համիդ Մուրաթխանին հայտնել է, որ նման հայտարարություն չի եղել։

No comments: