«ԱԶԳ», 25-03-2011- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Շարմանաշվիլին իր նշանակալի ներդրումը կունենա Վրաստանի հետ բազմաբովանդակ համագործակցության առավել զարգացման գործում, որը հիմնված է երկու հարեւան ժողովուրդների բազմադարյա բարեկամությամբ:
Վրաստանի դեսպանը վստահեցրել է, որ ջանքեր չի խնայի երկու երկրների տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման համար:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության, Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել երկկողմ բարձր մակարդակով պարբերական շփումների կապակցությամբ, ընդգծելով, որ միայն այս տարվա ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ թե՛ պետությունների ղեկավարների, թե՛ վարչապետների եւ թե՛ ԱԳ նախարարների մակարդակով:
Ըստ տեղեկության, հաջորդ ամիս նախատեսված է Գրիգոլ Վաշաձեի այցելությունը Հայաստան: Հուսանք, որ այս անգամ Վաշաձեն տեղեկացված կլինի ոչ միայն ամենապարզ աշխարհագրությանը, այլեւ Եվրոպայի խորհրդի` ազգային փոքրամասնությունների իրավունքների միջազգային փաստաթղթերին, որպեսզի կրկին Երեւանում ի ցույց չդնի իր անտեղյակությունը` հայտարարելու, թե Ջավախք հասկացություն գոյություն չունի:

No comments:
Post a Comment