News.am. 25-3-2011- Թուրքիայի պետնախարար, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մասնակցել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Աքսարայի նահանգային կառույցի կողմից կազմակերպված կոնֆերանսին եւ Լիբիայի վերաբերյալ հետաքրքիր դիտարկումներ արել:
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` Էգեմեն Բաղըշը հայտարարել է, թե Թուրքիան լիբիացիների համար մարդասիրական օգնություն է ուղարկելու: «Այնտեղ սննդի, ջրի, դեղամիջոցների կարիք կա: Նրանք մեր եղբայրներն են:Մենք մեր եղբայրներին չենք թողնի միջազգային կառույցների որոշմանը չսպասող եւ մի շարք հարձակումներ իրականացնող եվրոպացի կադաֆիներին: Թուրքիան համաշխարհային դերակատար է եւ այն մեկ անգամ եւս կապացուցի` խաղաղության ու մարդասիրության համար պայքարելով»,-պնդել է Էգեմեն Բաղըշը:

No comments:
Post a Comment