Փետրվարի 28-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Բելգիայի հայկական համայնքի կողմից բողոքի ակցիա կազմակերպվեց Ադրբեջանի դեսպանության առջև` նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:Ցույցի մասնակիցները ադրբեջանական ներկայացուցչության շենքի առջև պարզեցին Հայաստանի ու Արցախի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող պաստառներ, վանկարկեցին սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր: Ցուցարարները Ադրբեջանից պահանջում էին դատապարտել Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների ու գյուղերի ոճիրները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment