News.am. 3-3-2011- Վրաստանում գործող օրենքներով, եթե դասարանում աշակերտների թիվը չի հասնում 35-ի, ապա դասարանը չի կայանում, կրճատվում են եւ դասաժամերը եւ ուսուցիչների աշխատավարձերը, իսկ վաուչերների համակարգի ներդրումը խոչընդոտում է դասարաններում աշակերտների թվաքանակի ապահովմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ հանրապետական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը:Բանն այն է, որ վրացական դպրոցներում աշակերտները պետք է պարտադիր վաուչեր ունենա, իսկ եթե աշակերտը չունի վաուչեր, նա պետք է դպրոցում սովորելու համար գումար վճարի, կամ էլ վաուչեր գնի: Միջնակարգ կրթություն ստանալու համար գումար վճարելու պայմանին ոչ բոլորն են համաձայնում եւ դպրոցներն էլ դրանից տուժում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Վրաստանն այլ երկրների քաղաքացիություն ունեցող կամ առանց անձը հաստատող վկայականի աշակերտներին վաուչերներ չի տալիս: Իսկ Ախալքալաքում այդպիսի աշակերտների թիվը կազմում է 1000-ի, որոնց մեծամասնությունը հայեր են, որոնք սոցիալ-տնտեսական պայմաններից դրդված դուրս են մնում դպրոցից:
Ինչպես ընդգծում է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Վրաստանի կողմից նման օրենքների կիրառումը կարող է հատուկ ռազմավարական քայլ լինել` Ախալքալաքը հայաթափելու նպատակով:
Հիշեցնենք, որ դպրոցականների ծնողները դեմ են գումար վճարելուն եւ հուսով են, որ իրենց բողոքներով կկասեցնեն այդ ընթացքը

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment