Tert.am.23-3-2011- Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին հանդիպումներ է ունեցել Անկարայում գտնվող Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարների հետ։ Այս մասին են տեղեկացնում թուրքական լրատվամիջոցները։
Բահրեյնի արտգործնախարար շեյխ Խալիդ բին Ահմադ բին Մուհամմադ ալ-Խալիֆայի հետ Էրդողանի հանդիպումը տևել է 50 րոպե, որի ընթացքում կողմերը քննարկել են Բահրեյնում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանիի հետ հանդիպման ժամանակ Էրդողանի ուշադրությունը գրավել են արաբ նախարարի հողաթափերը, և Թուրքիայի վարչապետը որոշել է սրամտել՝ ասելով. «Այստեղ ուրիշ է, այնպես չէ, ինչպես Ձեզ մոտ։ Զգույշ եղեք, չմրսեք»։

No comments:
Post a Comment