Friday, March 18, 2011

Ռուսաստանը չի միջամտելու հայ-թուրքական հարաբերություններին

Tert.am. 18-3-2011- Ռուսաստնանը կարևոր է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը , սակայն չի պատրաստվում միջամտել դրանց զարգացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը առաջին հերթին երկկողմանի հարաբերությունների հարց է, և Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել այդ գործընթացին»,- հայտարարել է նա։
Ինչպես նշել է Լուկաշևիչը, Ռուսաստանը սկզբից ևեթ աջակցում էր Երևանի և Անկարայի մերձեցմանը։ «Մենք մշտապես ցանկանում ենք, որ այդ գործընթացը Անդրկովկասում բերի լավ արդյունքների և´ երկկողմանի հարաբերություների, և´ համագործակցության ոգին ամրապնդելու ու համագործակցության մեխանիզմի մշակման գործում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

No comments: