Saturday, March 26, 2011

Ե՞րբ են հանդիպելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հայաստանի ԱԳՆ-ում փաստացի ոչ հերքել, ոչ էլ հաստատել են տեղեկությունները նախօրեին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումների մասին:
«Նախարարի բոլոր հանդիպումների մասին մենք պատշաճ կտեղեկացնենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հարցը, կայացել է արդյոք հանդիպումը կամ հետաձգվել է կողմերից մեկի նախաձեռնությամբ, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, մնաց առանց մեկնաբանության:
«Ինտերֆաքսը», վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը, հայտնել էր, որ եռակողմ հանդիպումը հետաձգվել է, քանի որ կողմերից մեկին չէր բավարարել հանդիպման ժամկետը:


No comments: