Saturday, March 26, 2011

Հալաչօղլու. Թուրքիան Իրանի և Ռուսաստանի հետ պետք է նոր միություն ձևավորի

Panorama.am. 26-3-2011- Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ և ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ_MHP) պատգամավորության ներկայիս թեկնածու պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուն, ելույթ ունենալով «Մերձավորարևելյան և բալկանյան վերջին զարգացումները» խորագրով համաժողովում, հայտարարել է, որ Թուրքիան պետք է սթափվի և իր արտաքին քաղաքական կողմնորոշումը հարի դեպի դեպի Ռուսաստան, Իրան և թյուրքական պետություններ: Ըստ Հալաչօղլուի` արդեն ժամանակն է, որ պաշտոնական Անկարան հրաժարվի եվրաանդամակցության ձգտումից:
«Չեմ կարողանում ուղղակի հասկանալ, թե ինչու է Թուրքիան կառչում «Եվրոպայի փեշից», երբ վերջինս 10 տարի հետո անկում է ապրելու: Այդ իսկ պատճառով էլ Թուրքիան պետք է խելքը գլուխը հավաքի ու Ռուսաստանի, Իրանի և թյուրքական հանրապետությունների հետ մի նոր միություն ձևավորի»,- ըստ «Sondakika» լրատվական կայքի` կարծիք է հայտնել թուրք պատմաբանը: Վերջինս նաև նշել է, որ շատ ավելի լավ կլինի, եթե Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում համաձայնության գա Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ:

No comments: