Saturday, March 26, 2011

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊՐՈԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԵՎԵՐԻՆԸ ԲՌՆՎԵԼ Է ԿԱՇԱՌՔԻ ՎՐԱ

Վերջերս մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ադրբեջանական շահերի հիմնական լոբբիստ, Ռումինիայի նախկին արտգործնախարար Ադրիան Սևերինի անվան հետ կապված հետաքննությունը։ Համաձայն The Sunday Times պարբերականի տվյալների՝ Սևերինը 100 հազար եվրո կաշառքի դիմաց համաձայնել էր զուտ մասնավոր շահեր հետապնդող օրենսդրական նախագծեր առաջ քաշել խորհրդարանում:
Թեև եվրոպացի պատգամավորը չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները, այնուամենայնիվ այդ կապակցությամբ կտրուկ հայտարարություններով են հանդես եկել մի շարք խորհրդարանականներ: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դայանա Ուոլիսը հայտարարել էր, որ հանդես է գալու պաշտոնական հետաքննություն սկսելու նախաձեռնությամբ: Իսկ եվրոպական սոցիալիստների խմբի նախագահ Մարտին Շուլցը կարգադրել էր Սևերինին դուրս գալ խմբից՝ հայտարարելով, որ ապագայում ցանկացած նման դեպքում ինքը վարվելու է նույն կերպ:
Մարտին Շուլցը նշել էր նաև, որ յուրաքանչյուր խորհրդարանական, որը կարող է մեղադրվել կաշառակերության մեջ պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի:

No comments: