Saturday, March 26, 2011

Թուրքիայում ծաղրանկարներով են պայքարում Կարսի հուշարձանի քանդման դեմ

HayNews.am. 25-3-2011- Ստամբուլի պատկերասրահներից մեկում բացվել է Կարսի «Մարդկության հուշարձանի» քանդման դեմ բողոքող թուրք ծաղրանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը:
47 ծաղրանկարիչներ մոտ 8 տասնյակ ծաղրանկար են ցուցադրել պատկերասրահում` որպես աջակցության նշան հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյի:
«Սկսել ենք վերածվել վախի հանրապետության: Ընտրություններից առաջ ցանկանում են քանդել այն` ձայն հավաքելու համար: Դատավորներ են փոխում, չգիտեմ` ինչ: Ծիծաղելի է»,-նշել է Աքսոյը` անդրադառնալով թուրքական իշխանությունների «Մարդկության հուշարձանի» ապամոտնաժման որոշմանը:
Հիշեցնենք, որ հունվարին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ քաղաքի հին հայկական գերեզմանի մոտ գտնվող հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանն անվանել էր «այլանդակ» և կարգադրել էր այն քանդել: Կարսի քաղաքային խորհուրդը հավանության էր արժանացրել այդ կարգադրությունը, ինչից հետո Աքսոյը դատարան էր դիմել` պահանջելով չքանդել հուշարձանը, սակայն դատարանը նրա հայցը չէր բավարարել:

No comments: