Saturday, March 26, 2011

Սիրիայում բանակը կրակ է բացել ցուցարարների վրա. հաղորդվում է առնվազն 20 զոհի մասին

Tert.am. 25-3-2011- Սիրիական Դարաա քաղաքում հակակառավարական ցույցերը ցրելու բանակի գործողությունների արդյունքում առնվազն 20 մարդ է սպանվել: Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին ականատեսներից մեկն ասել է, որ ուժայինները կրակը բացել են շատ անսպասելի: Reuters գործակալությունը նույնպես հաղորդում է, որ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ ապստամբած քաղաքում կրակոցների ձայներ են լսվում:
«Ալ Ջազիրայի» թղթակիցը հաղորդել է, որ ուժայինները կրակը բացել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են վառելով տապալել Բաշարի հոր՝ Հաֆեզ ալ Ասադի արձանը:
Այսօր իշխանությունները ցրել էին ընդդիմության չարտոնված ցույցը նաև մայրաքաղաք Դամասկոսում: Դամասկոսում մեկ այլ երթ էլ տեղի էր ունեցել ի պաշտանություն նախագահի։
Սիրիայում հակակառավարական ցույցերն սկսվել են անցյալ ուրբաթ:


No comments: