Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին (Diana Janse) (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀԱԳՆ-ից, շնորհավորելով հյուրին՝ նախարարը հաջողություններ է մաղթել դեսպանին իր նոր առաքելության մեջ և հույս հայտնել, որ ինչպես իր նախորդները, դեսպան Յանսեն իր կարևոր նպաստը կբերի Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Դեսպան Յանսեն շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրել է, որ կանի առավելագույնը հայ-շվեդական գործակցությունը առավել ընդլայնելու համար:
Խոսելով հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների մասին, նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում: Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանն առանձնացրել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, քաղաքական երկխոսությունը, տնտեսական փոխգործակցությունը և մշակութային փոխանակումները:
Արտգործնախարարը ողջունել է նաև ապրիլի սկզբին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:
Զրուցակիցներն անդրադարձանել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը և համագործակցության գործող ձևաչափերի շրջանակներում կատարվող աշխատանքներին:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յանսեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

No comments:
Post a Comment