«ԱԶԳ», 23-03-2011- Թուրքիայի վարչապետի մոսկովյան այցի շոշափելի արդյունք է համարվում այդ երկրում ռուսաստանյան տեխնոլոգիայով ատոմակայան կառուցելու մասին կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Դա, սակայն, չխանգարեց, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարը, օգտագործելով ճապոնական ատոմակայանների վերաբերյալ երկրաշարժից հետո ստեղծված միջազգային մտահոգության առիթը, խոսի «Մեծամորի ԱԷԿ-ը փակելու անհրաժեշտության» մասին: «Բացատրությունը» մեկն էր. «Հայաստանը գտնվում է սեյսմիկ ռիսկի գոտում»:
Այն, ինչ ասվում է Թուրքիայում, պարտադիր արձագանքվում է Ադրբեջանում: Եվ ահա քաղաքագետի համարում ունեցող Ֆիքրեթ Սադիխովը հանդես է եկել ծավալուն «մեկնաբանությամբ», որով Հայաստանի հարեւան երկրներին հորդորում է միջազգային ատյաններում բարձրացնել «Մեծամորի ատոմակայանի անհապաղ փակման հարցը»:
Սադիխովը, սակայն, թուրք նախարարից մի քայլ առաջ է «մտածում» եւ նենգամտորեն ասում է, որ «դրանով վերջ կտրվի Հայաստանի կողմից շահարկումներին»:
Ինչի՞ մասին է խոսքը` «քաղաքագետը» չի մանրամասնում:
Պետք է, ըստ երեւույթին, ենթադրել, որ «ապագա պատերազմի» ադրբեջանցի «ռազմագետներին» լրջորեն մտահոգում է այն, որ «մարտական հավանական գործողությունների թատերաբեմում» կա ԱԷԿ: Դա, ամենայն հավանականությամբ, շատ որոշակիորեն սահմանափակում է ադրբեջանական ռազմական մեքենայի «հայրերի» ախորժակը: Եվ, ընդհակառակը, ատոմակայանի բացակայությունը թույլ կտար, որ Ադրբեջանում, գուցե նաեւ Թուրքիայում, Հայաստանի դեմ կանխածրագրվեին ավելի ընդգրկուն ռազմական գործողություններ:
Այդ երկրից հնչող մյուս բոլոր «անհանգստությունները», որ, իբր «ֆորսմաժորային իրավիճակում Մեծամորի ԱԷԿ-ից կտուժեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները եւ անգամ Ռուսաստանի հարավը», զուտ փարիսեցիություն են:
Քանի որ եթե առաջնորդվելու լինենք «ֆորս-մաժորի սպասելիքով», ապա Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես գտնվում են սեյսմիկ ռիսկի գոտում, ուրեմն ոչինչ չպետք է ձեռնարկեն: Ո՞վ է երաշխավորել, որ Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանը մի օր չի հայտնվի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնում: Ի՞նչ կպատահի, եթե վաղն Ադրբեջանում հուժկու ցնցումներ լինեն, եւ փլուզվի, ասենք, Մինգեչաուրի կամ Շամքորի ՀԷԿ-ի ամբարտակը:
Կիրակոս Գանձակեցի պատմիչն ասում է, որ Ալհարակ (ադրբեջանական ձեւով` Գյոյ-գյոլ) լիճն առաջացել է հզոր երկրաշարժից հետո: Ի՞նչ երաշխիք, որ նոր երկրաշարժ չի լինի` այս անգամ էլ բացելով լճի ելքը: Ի՞նչ երաշխիք, որ երկրաշարժ չի լինի Կասպից ծովում, եւ Բաքուն ջրամույն չի դառնա: Կամ` հավանական երկրաշարժից չի պայթի Բաքու- Ջեյհան նավթատարը եւ չի պատուհասի տարածաշրջանը:
Այս տրամաբանությամբ` չի կարելի փորփրել Կասպից ծովի ընդերքը, չի կարելի արդյունահանել նավթ եւ գազ, չի կարելի էներգակիրներ տարանցել` չունենալով հստակ երաշխիքներ:
Իսկ ինչ վերաբերում է Մեծամորի ԱԷԿ-ի փակմանը, ապա այդ մասին երեւի հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ լուծված կլինի Հայաստանի հաղորդակցության ուղիների բացման հարցը: Ահա այստեղ է, որ մեծ անելիք ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ եթե այդ երկրներում մտահոգ են տարածաշրջանի ապագայով, ապա ինչո՞ւ են շարունակում փակի տակ պահել Հայաստանի հետ իրենց սահմանները:
Թե չէ ստացվում է, որ Անկարայում եւ Բաքվում «յոթ երգ գիտեն, յոթն էլ` «հայկական վտանգի» մասին»: Մինչդեռ վտանգն իրականում տարածաշրջանի մի երկրի, տվյալ դեպքում` Հայաստանի դաժանագույն շրջափակումն է եւ նրան բոլոր նախագծերից մեկուսացնելու Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ձեռնարկումը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:
Post a Comment