«ԱԶԳ», 24-03-2011- Ստամբուլում այսօր մեկնարկում է «Թուրքիայի` ժամանակակից աշխարհում մասնակցության քաղաքականությունները» «Վիլթոն պարկ»-ի կոնֆերանսը` ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու Թուրքիայի արտաքին քաղաքականության վերջին տարիների օրակարգը, հատկապես Եվրոպայից դուրս երկրների հետ հարաբերությունների առումով:
Կոնֆերանսի կազմակերպիչ բրիտանական «Վիլթոն պարկ» կազմակերպությանն աջակցում է ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ արտաքին հարցերով բրիտանական գերատեսչությունը: Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես կգա բացման խոսքով, որից հետո իր ողջույնի խոսքը կասի նաեւ Բրիտանիայի արտգործնախարար, պետնախարար Հաուելը:
Հանդիպմանը բավականին ներկայացուցչական կազմ է հրավիրված` ինչպես զեկուցողների, այնպես էլ մասնակիցների առումով: Թուրքիայի արտաքին քաղաքականության ընտրած ուղղությունների գնահատման, Թուրքիայի եւ ԵՄ ու ԱՄՆ հետ ավանդական հարաբերությունների տեսանկյունից Թուրքիայի արտաքին քաղաքականության իրականացման առնչությամբ իրենց տեսակետները կներկայացնեն թուրքական եւ եվրոպական հետազոտական կենտրոնների առաջատար մասնագետները, Թուրքիայի կառավարության տարբեր ներկայացուցիչները, Բրյուսելից, Վարշավայից, Նյու Յորքից, Սոֆիայից ժամանած ուսումնասիրողներ ու վերլուծաբաններ:
Հայաստանից նշված միջոցառմանը մասնակցելու հրավեր էին ստացել Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Ինչպես հրապարակվել էր մամուլում, Վահան Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել կոնֆերանսին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշման պատճառով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment